Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Սերժ Սարգսյանը ներքին և արտաքին հենարաններ ունի»

«Սերժ Սարգսյանը ներքին  և արտաքին հենարաններ ունի»
25.11.2013 | 13:25

Ներկայացնում ենք մի հատված 1994-1997 թվականների ՀՀ նախագահի ավագ խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի հետ հարցազրույցից: Այն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto»- ի վաղվա` նոյեմբերի 26-ի համարում:

-Ընդդիմությունը ժամանակ առ ժամանակ ասում է, որ Սերժ Սարգսյանի օրերը հաշված են, սակայն Սերժ Սարգսյանը դեռևս նախագահում է: Վերջերս էլ որոշ ընդդիմադիրներ հայտարարեցին, թե նա պետք է հրաժարական տա: Կարծում եք` իրատեսակա՞ն են ընդդիմության նման հայտարարությունները, գործող նախագահը հրաժարական կտա՞:

-Համաձայն եմ, որ հրաժարական տա, բայց համաձայն չեմ, որ օրերը հաշված են: Քանի՞ անգամ հաշվեցինք Քոչարյանի օրերը: Նույնիսկ առաջին նախագահի օրերը հաշվեցին մի քանի անգամ։ Երկրորդ և երրորդ նախագահները չունեին առաջինի քաղաքական դատողությունն ու պետական մակարդակի մտածելակերպը։ Առաջին նախագահը հրաժարական տվեց, երբ դա անհրաժեշտ էր` խուսափելու համար մեծ վտանգներից։ Նրա համար իշխանությունը բացարձակ արժեք չէր։

Սակայն այդ դիտարկումը հնարավոր չէ տարածել մեր երկրորդ և երրորդ նախագահների նկատմամբ, և նրանք իրենք են քաղաքական այդ նկարագրի համար ստեղծել համապատասխան հենարաններ: Ներքին հենարաններ` զինված ուժերը, ոստիկանությունը, դատական համակարգը, օլիգարխները, մտավորականների մի մասը, կուսակցությունները, որոնց կեսը ընդդիմություն է կամ կեղծ ընդդիմություն։ Իսկ ժողովուրդն արդեն հուսահատ է և ասում է` շատ-շատ չստացվի, կթողնեմ կգնամ: Ո՞րն է պրոբլեմը այս նախագահի և իր խմբի համար, նույնիսկ միջազգային հանրությունը նրան զորավիգ է կանգնած։

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1930

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ